Ուոլթոն Գոգինս
Ուոլթոն Գոգինս անգլ.՝ Walton Goggins | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Ալաբամա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Georgia Southern University?[2] և Lithia Springs High School? |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, լուսանկարիչ և ճանապարհորդ հետազոտող |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Walton Goggins Վիքիպահեստում |
Ուոլթոն Գոգինս, ամբողջական անունը Ուոլթոն Սենդերս Գոգինս-փոքր (անգլ.՝ Walton Sanders Goggins, Jr., նոյեմբերի 10, 1971[1], Բիրմինգհեմ, Ալաբամա), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 10-ին Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում[3]։ Գոգինսը շոուբիզնեսում իր կարիերան սկսել է դեռ փոքր տարիքից, նրա հորաքույրն ու հորեղբայրը թատրոնի դերասան էին, իսկ մորաքույրը Բի Բի Քինգ-ի և Ֆիլիս Դիլերի հրապարակախոսն էր։ Երբ 12-13 տարեկան էր, հետաքրքրվել է դերասանական արվեստով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերան սկսել է փոքր դերերով ֆիլմերում և հեռուստատեսային նախագծերում՝ այդ թվում հեռուստատեսության համար նկարահանված «Սպանություն Միսիսիպիում» ֆիլմում, դրամա, որը հիմնված է 1964 թվականին երեք քաղաքացիական աշխատավորների իսկական սպանության հիման վրա։ Հենց այս ֆիլմի շրջանակներում էլ Գոգինսը հանդիպել է Ռեյ Մաքկինոնի հետ, ում հետ նա ընկերացել է, իսկ հետո պրոֆեսիոնալ համագործակցել։ Փոքր էկրանին Գոգինսը մի քանի անգամ հայտնվել է «Գիշերվա մեջ» դրամայում տարբեր դերերի հիման վրա։ Երբ 19 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Լոս Անջելես՝ դերասանական կարիերան շարունակելու համար։ Նրա տեղափոխումը Լոս Անջելես արդյունավետ էր։ Այնտեղ նկարահանվել է «The Watcher» դրամայում։ «Cherokee Kid» կատակերգական ֆիլմում Ջիմ Բոբի դերը խաղալուց հետո, վերադառնում է որպես հրավիրված աստղ «Պահակ» և «NYPD Blue» նախագծերում ։
2001 թվականին իր վաղեմի ընկերոջ՝ Ռեյեմ Մաքկինոնի և նրա կնոջ՝ ԼԻզա Բլաունթի հետ ստեղծում է պրոդյուսերական ընկերություն։ «Հաշվապահ» ֆիլմը 38 րոպեանոց կատակերգություն է երկու հուսահատ եղբայրների մասին, որոնք մի անհայտ մարդու են վարձում՝ իրենց բոլոր խնդիրները լուծելու համար։ 2001 թվականին ֆիլմն արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի Լավագույն կարճամետրաժ ֆիլմ մրցանակին։ Համարվում է «Վահան» ֆիլմի ամենահայտնի դերասանը՝ իր դետեկտիվ Շեյն դերի համար[4]։ 2010 թվականին «Գիշատիչները» ֆիլմում խաղացել է օժանդակ դեր՝ բանտարկյալ մահապարտներից մեկն էր[5]։ 2011 թվականի հուլիսի 14-ին Էմմիի մրցանակի է առաջադրվել որպես դրամատիկ սերիալում երկրորդ պլանի նշանավոր դերասան՝ «Արդարադատություն» սերիալում Բոյդ Քրաուդերի դերի համար[6]։ Խաղացել է Քրիս Մենիքսի դերը Քվենտինա Տարանտինոյի «Նողկալի ութնյակը» ֆիլմում[7][8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթոն Գոգինսը կրքոտ լուսանկարիչ է։ Նա բլոգում ցույց է տվել իր կատարած որոշ աշխատանքներ։ Աշխատանքի ընդմիջմանը նա ճամփորդել է ամբողջ Հնդկաստանով։ Նա նաև կրքոտ ճանապարհորդ է, իր ազատ ժամանակի մեծ մասը անց է կացնում ճանապարհներին աշխարհով մեկ, Հնդկաստան, Վիետնամ, Կամբոջա, Թայլանդ, Կենտրոնական Ամերիկա և Մարոկկո։ Քաղաքականությունում ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի նախագահական ընտրություններում, երբ նա հանդես էր գալիս սենատոր Բարաք Օբամայի օգտին։ Հայտնի է նաև որպես նախկին նախագահ Ջիմի Քարթերի աշխատանքների երկրպագու։ Ակտիվորեն ներգրավված է շահույթ չհետապնդող տարբեր կազմակերպություններում, որոնք տատանվում են բնապահպանականից մինչև մարդասիրական աշխատանք։
Լինը՝ կինը, որը տառապում էր դեպրեսիայով, 2004 թվականի նոյեմբերի 12-ին ինքնասպան է եղել՝ ցած նետվելով Լոս Անջելեսի բարձրահարկ շենքից։ Մինչ այդ նա ամուսնալուծության փաստաթղթեր էր ներկայացրել[9]։ 2011 թվականի օգոստոսին երկրորդ անգամ ամուսնացել է ռեժիսոր Նադե Քոներսի հետ։ Հարսանիքից մի քանի ամիս առաջ (2011 փետրվար) զույգը որդի էր ունեցել, ում անվանել էին Աուգուստ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Ֆիլմ/Սերիալ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|---|
1992 | ֆիլմ | Պարոն շաբաթ երեկո | Mr. Saturday Night | |
1994 | ֆիլմ | Կարատեիստ տղա 4 | The Next Karate Kid | Չարլի |
1995 | սերիալ | JAG | JAG | սպա |
1997 | ֆիլմ | Ամերիկյան բլուրներ | Switchback | Բադ |
2000 | ֆիլմ | Փրկություն | The Crow: Salvation | Սթեն Ռոբերտս |
2000 | ֆիլմ | Shanghai Noon | Ուոլես | |
2001 | ֆիլմ | Joy Ride | ոստիկան | |
2002 | ֆիլմ | The Bourne Identity | աշխատակից | |
2002
— |
սերիալ | Վահան | The Shield | դետեկտիվ Շեյդ Վենդրել |
2003 | ֆիլմ | 100 դիակների տուն | House of 1000 Corpses | Շերիֆ Սթիվ Նեշ |
2005 | ֆիլմ | Ամենաարագ Հնդիկը | The World's Fastest Indian | Մարտի Դիկերսոն |
2007 | սերիալ | Veronica Mars | ՀԴԲ գործակալ | |
2007 | սերիալ | CSI: Crime Scene Investigation | Մարլոն Ֆրոսթ | |
2008 | ֆիլմ | Miracle at St. Anna | կապիտան Նոուքս | |
2009 | սերիալ | Criminal Minds | Ջոն Կուլի | |
2009 | սերիալ | CSI: Miami | Շոն Էկոլզ | |
2010 | ֆիլմ | Predators | Սթենս | |
2010
— |
սերիալ | Justified | Բոյդ Քրոուդեր | |
2011 | ֆիլմ | Cowboys & Aliens | Հանթ | |
2011 | ֆիլմ | Straw Dogs | Դենիել Նիլս | |
2012 | ֆիլմ | Lincoln | Ուելս Ա Հատչինս | |
2012
— |
սերիալ | Sons of Anarchy | Վենուս Վան Դամ | |
2012 | ֆիլմ | Django Unchained | Բիլի Քրեշ | |
2013 | ֆիլմ | G.I.Joe: Retaliation | Նայջել Ջեյմս | |
2013 | ֆիլմ | Machete Kills | ||
2015 | ֆիլմ | Mojave | ||
2015 | ֆիլմ | American Ultra | Հոհմաչ | |
2015 | ֆիլմ | The Hateful Eight | Քրիս Մենիքս | |
2016
— |
սերիալ | Vice Principals | Լի Րասել | |
2017
— |
սերիալ | Վեց | Six | Ռիչարդ |
2018 | ֆիլմ | Լաբիրինթոսում վազողը։ Մահվան դեղ | The Maze Runner: The Death Cure | Լոուրենս |
2018 | ֆիլմ | Tomb Raider | Մաթիաս Ֆոգել | |
2018 | ֆիլմ | Ant-Man and The Wasp | Սյոննի Բյորչ | |
2018 | սերիալ | The Big Bang Theory | Օլիվեր | |
2019 | սերիալ | Unicorn | Ուեյդ | |
2020 | ֆիլմ | Բառեր լոգասենյակի պատերին | Words on Bathroom Walls |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Walton Goggins on 25 Years of Playing 'That Guy'
- ↑ «Walton Goggins on Tarantino, Marilyn Manson and 'Sons of Anarchy'». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ The Best of the Bad Cops Keeps Walking a Hard Line
- ↑ The Predator sequel has put Shane Black in the mood for another Monster Squad movie
- ↑ Birmingham native Walton Goggins of «Justified» appears in sci-fi western «Cowboys & Aliens»
- ↑ The Hateful Eight review — hard to hate but tough to love
- ↑ Alabama’s Walton Goggins talks joining Quentin Tarantino’s 'Hateful Eight,' getting the South right
- ↑ «WoltonGogginsFansite». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթոն Գոգինս» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 10 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի ճանապարհորդներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Դերասաններ այբբենական կարգով